կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 13:14

Այս մարդը վախենում է, չի համարձակվում որևէ քայլ անել, որն Ալիևին կզայրացնի. Աղվան Վարդանյան

Այս մարդը վախենում է, չի համարձակվում որևէ քայլ անել, որն Ալիևին կզայրացնի. Աղվան Վարդանյան

«Հայաստան» խմբակցությունը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ֆորմատով քննարկումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Մենք իր հետ խոսելու ոչինչ չունեք, մի նպատակ ունենք․ այս իշխանությունը օր առաջ պետք է հեռացվի, որ եթե Ալիևը 15 անգամ է գնացել Արցախ, նոր իշխանությունը Արցախի մնացած տարածք 20 անգամ գնա, հույս ունենանք, որ հասնեն Շուշիի, Հադրութի դեօկուպացիային»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արծվիկ Մինասյանի հարցից ելնելով՝ Ռուբինյանն ասաց, որ սուրճից են խոսում, բայց կարծես խաշ է հասունանում, չէին բացառում, որ իշխանության հետ «խաշ ուտելու կգնան», Աղվան Վարդանյանն ասաց․

«Ինչ ասես, կարող են ասել, նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը դահլիճում, իր ամբողջ սվիտան, որ իրենք չունեն ինքնուրույն խոսք ասելու, մտածելու հնարավորություն, համարձակություն, նրանք բառացի կրկնելու են նրա թեզերը, փորձելու են սա բարդել «Հայաստան» դաշինքի վրա, դրա համար էլ երեկոյան դաշինքը հայտարարեց՝ «Բացառված է, քեզ հետ խոսելու ոչինչ չունենք, քեզ հեռացնելու ենք»»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք հեռացնելու, Վարդանյանը արձագանքեց՝«Սիրով», և հավելեց, որ անհոգ լինեն, քանի որ հեռացնելը անպայման ստացվելու է, ինքը ևս դա գիտի:

«Ինչո՞ւ է Փաշինյանը Արցախ գնալուց և այդ հարցին պատասխանելուց խուսափում». լրագրողի այս հարցին Աղվան Վարդանյանը պատասխանեց հետևյալը.

Մի քանի տարբերակներ կարող են լինել. եթե հիշում եք հաջորդ հարցերից մեկի ժամանակ մեր պատգամավորներից մեկը նաև հիշեցրեց, կարծեմ հունվարին, երբ նախկին նախարարը՝ Արա Այվազյանը, գնացել էր Արցախ Ադրբեջանը շատ կտրուկ էր արձագանքել, Ալիևն էլ սպառնացել էր: Առաջին տարբերակը սա կարող է լինել, կամ էլ վախը, քանի որ այս մարդու մեջ վախկոտությունը չափազանց շատ է, չի համարձակվում որևէ քայլ անել, որն Ալիևին կզայրացնի»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգմավորը նաև հիշեցրեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց հակաադրբեջանական նախագծի ընդունումը՝ հրճվանք պարգևելով Ադրբեջանին։