կարևոր
565 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 13:03

Ինչի՞ եք սահմանափակում համայնքի իրավունքները. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Եթե վերջին մի քանի ամսվա ընթացքում համայնքի ղեկավարների պաշտոնակատարների հետ կապված այս պատմությունը չլիներ, հավանաբար, զուտ տեխնիկական հարցը նաև քաղաքականի չէր վերածվի։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Սովորաբար համայնքները մեկ տեղակալից ավելի են ունենում, և եթե մեկ տեղակալն անհնար է, էն մյուսի վրա դրեք, ինչի՞ համար եք պաշտոնակատար նշանակում»,-ընդգծեց պատգամավորը։

Խաչատրյանը շեշտեց, որ եթե պաշտոնը թափուր է, թող մեկ ամիս հետո, որ նիստ է հրավիրվում, նոր տեղակալ նշանակեն: Ինչի՞ ենք սահմանափակում համայնքի իրավունքները: Գոնե ասեք, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տվյալ համայնքի ավագանու անդամը: 

Մանրամասները՝ տեսանյոթում: