կարևոր
2644 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների եռալեզու քարտեզ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների եռալեզու քարտեզ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։ Սա Մայր Աթոռի հրատարակչության առաջին փորձառությունն է առանձին քարտեզ հրատարակելու, սակայն վանքերի և եկեղեցիների տեղագրման խտության տեսանկյունից նախադեպը չունի։ Այս մասին հայտնում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունից:

«Քարտեզները բացառիկ են նաև սահմանագծման տեսանկյունից, քանի որ երեք տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թ-ին բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշմամբ տեսնել այն վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։ Քարտեզը, վստահաբար, օգտակար կլինի թե՛ պատմաբանների, թե՛ հուշարձանագետների, թե՛ միջազգայնագետների և թե՛ թեմայով հետաքրքրվող այլ անձանց»։