կարևոր
487 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-28 11:43

Սա լուրջ խնդիր է, և մենք պետք է մտածենք այս ուղղությամբ. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՏԻՄ ղեկավար նշանակելու մասին

Սա լուրջ խնդիր է, և մենք պետք է մտածենք այս ուղղությամբ. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՏԻՄ ղեկավար նշանակելու մասին

Վաղուց մենք համոզվել ենք, որ համայնքի ղեկավարի ու տեղակալի պաշտոնակատարների նշանակման լիազորությունը տրվում է վարչապետին կամ մարզպետին: Այս մասին ԱԺ-ում իր ելութի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Ինչո՞ւ ենք մենք ավելացնում լիազորությունները, և դրանով իսկ սահմանափակում մասնակցային հնարավորությունները: Ո՞ւր մնաց ինքնակառավարումը: Այսինքն, մենք բնակչին զրկում ենք իր կողմից ընտրված մարդու միջոցով համայնքի գործերը ղեկավարելու իրավունքից: Ի՞նչ է նշանակում վարչապետը կամ մարզպետը նշանակում է: Պրակտիկայում մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք նշանակում և ում են նշանակում: Սա լուրջ խնդիր է և մենք պետք է մտածենք այս ուղղությամբ»,-ընդգծեց Կյուրեղյանը:

Պատգամավորը կոչ արեց ժողովրդին մասնակցել առաջիկա ընտրություններին և չթողնել, որ իրենց ձայները փոշիացվեն ու նպաստեն ներկա իշխանությունների վերարտադրմանը: