253 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 11:27

Երևանում բախվել է երկու ավտոմեքենա. կա վիրավոր

Երևանում բախվել է երկու ավտոմեքենա. կա վիրավոր

Հոկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։

Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում։