կարևոր
1306 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 11:04

Արման Թաթոյանը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ աշխատակազմ

Արման Թաթոյանը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ աշխատակազմ

Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ հրապարակմանը:

«Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։