կարևոր
1228 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 10:18

«Հայաստան» խմբակցությունը նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում վերցրեց

«Հայաստան» խմբակցությունը նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում վերցրեց

Խորհրդարանում մեկնարկել է 8-րդ գումարման ԱԺ քառօրյա հերթական նիստերը: Նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց՝ այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

«Երեկ նիստի վերջում «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցի քվեարկությունից առաջ շփոթ է առաջացել, նախագիծը որևէ ձևով չի խոչընդոտում արդար դատաքնության ընթացքին»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ նախորդ օրը իշխող մեծամասնությունը դեմ արտահայտվեց նախագծին և հավանականությունը մեծ է, որ կտապալի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:

«Ընդդիմությունը ցանկանում է, որ իշխող ՔՊ խմբակցությունը ևս մեկ անգամ քննարկի հարցը»,-ասաց Մինասյանը և մինչև քվեարկելը «Հայաստան» խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց: