կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 10:16

Ռոնալդ Կումանը հեռացավ Բարսելոնայից

Ռոնալդ Կումանը հեռացավ Բարսելոնայից

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է` թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռանում է պաշտոնից։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալեկանոյից» կրած պարտությունից հետո (0-1)։

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» մեկնարկել է երկու խոշոր պարտություններով «Բավարիայից» (0:3) և «Բենֆիկային» (0:3), որից հետո կատալոնացիները սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթել են Կիևի «Դինամոյին»:

Կումանը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին։