Հանրապետությունում հոկտեմբերի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +12, երեկոյան՝ +9 աստիճան տաքություն։