կարևոր
2959 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 23:27

Պահանջում եմ 24 ժամվա մեջ հրապարակել ձայնագրությունները, կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Պահանջում եմ 24 ժամվա մեջ հրապարակել ձայնագրությունները, կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանի՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ արված հայտարարություններին՝ պահանջելով, որ վերջինս 24 ժամվա ընթացքում հանրայնացնի արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։

«Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։

Իսկ Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը։

Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։

Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա:

Ի դեպ, «...և այլն, և այլն»,-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։

Ժամանակը գնաց․․․

Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»։