կարևոր
430 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 23:17

Ե՞րբ են Ազգային ժողովում պատգամավորների սեղաններից հավաքում ջրի շշերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբ Ազգային ժողովում սեղաններից ջրի շշերը հավաքում են, նշանակում է՝ գործադիրի կազմն է խորհրդարան գալիս:

Կառավարության հետ հերթական հարցուպատասխանի օրն անցավ առանց շշամարտերի, քաշքշուկների ու ոտքով հարվածների: Բայց մթնոլորտը թեժացավ, երբ վարչապետին հարց ուղղվեց. պատերազմի մեկնարկի մասին, ո՞ր օրն ու ո՞ր ժամին է նա տեղեկացվել:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանին նորից հունից հանեց ընդդիմադիր պատգամավորների նույնաբովանդակ հարցերի շարքը, թե, ի վերջո, ե՞րբ է իմացել նա սպասվող պատերազմի մասին, ի՞նչ քայլերի է դիմել տեղեկանալուց հետո:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ այս պահին հանդիպում նախատեսված չէ»,- նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպման մասին մամուլում տարածվող լուրերն այսպես հերքեց արտգործնախարարը, բայց նաեւ տեղեկացրեց, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումների առաջարկներ մշտապես քննարկվում են, եւ չի բացառվում, որ հնարավոր նման հանդիպումներից մեկի ավարտին համաձայնեցված տեքստ հրապարակվի:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։