կարևոր
736 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 23:43

Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը

Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին Երևանի, Սյունիքի և Լոռիի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ 
 
Ժամը 10:00-17:00-ն`Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ժամը 09:00-18:00-ն`Սյունիքի մարզի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի, իսկ 10:00-17:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Աբովյան, Կարբիշև փողոցներով և Բանակի փողոցի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի, Նարեկացի 4-րդ փողոցի և Նարեկացի փողոցի թիվ 47, 49 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: