կարևոր
385 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 22:37

Պատերազմից 31 օր անց հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

44 օր անընդմեջ մենք ստացել ենք հաղթական լուրեր, իսկ նոյեմբերի 9-ին՝ ճիշտ հակառակը:

Պատերազմի 31-րդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով դիմեց հանրությանը, ասաց, որ չեն վախենա անգամ պարտությունից եւ թույլ չեն տա ոչ ոքի կոտրել հաղթական տրամադրությունը: Այդպես էլ եղավ: Առանց վախենալու ստորագրվեց կապիտուլացիոն պայմանագիր:

31-րդ օրը Փաշինյանի հրաժարականի կոչով հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ, պաշտանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը: 

Նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին, հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել, բայց իրականում նա վիրավորվել էր ավելի շուտ՝ հոկտեմբերի 25-ին: Մինչեւ այսօր տարբեր խոսակցություններ եւ վարկածներ են շրջանառվել Հարությունյանի վիրավորում ստանալու կամ մահափորձի վերաբերյալ, սակայն գործի իրավական ընթացքից մանրամասներ այդպես էլ չեղան:

Մանրամասնում է՝ Զառա Սահակյանը։