Ես, իհարկե, համոզված եմ, որ պաշտոնատար անձինք տեղյակ են այն մասին, որ վերջին անգամ Արցախը ԵԱՀԿ մինսկի ձևաչափով բանակցություններին մասնակցել է 1996 նոյեմբերի 22-ին Հելսինկիում։ Վստահ եմ, որ իսկապես 1997 թվականի հունվարի 25 և 28-ին Ժիրար Լիպարիտյանն ու այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանն էլ էր խոսում նրա մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային պրոցեսին, թե ինչպես է ստացվում այս պայմաններում 1998 թիվը, ես լավ չեմ պատկերացնում։ Դա ուղղակի քաղաքականություն է, ոչ թե իրականության ներկայացում։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Քանի որ ընդունվեց փաստը, որ սեպտեմբերի 25-ին կար տեղեկություն լայնածավալ պատերազմի սկսման մասին, ի՞նչ արվեց այդ տեղեկության հետ, քանի որ մի քանի ժամը կարող էր վճռորոշ լինել ամբողջ պատերազմի տեսանկունից»,- նա հարց ուղղեց Նիկոլ Փաշինայնին։
Փաշինյանն էլ արձագանքեց․
«Տեղեկությունները եղել են միշտ, դրանք ֆիլտրվել են։ Ես լսել եմ Պաշտպանության նախարարությանն ու Գլխավոր շտաբին»։
Մանրամասները՝ տեսանյութում։