կարևոր
1960 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-27 21:51

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ քննարկման օրակարգը կարող է լինել միայն իր հրաժարականը. «Հայաստան» դաշինք

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ քննարկման օրակարգը կարող է լինել միայն իր հրաժարականը. «Հայաստան» դաշինք

Հայաստան դաշինքը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեկ սանտիմետր անգամ չի հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակից, եւ միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ արեց տպավորություն ձեւավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումներ ու զրույցների: «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որեւէ փակ քննարկում՝ որեւէ ֆորմատով:

Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից եւ միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»,-ասված է հայտարարությունում: