կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 20:26

Փաշինյանին հունից հանեց Տիգրան Աբրահամյանի հարցը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիրը կամ իրադարձությունները բավականին կտրուկ զարգացումներ են ապրել, բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը։

Պատգամավորը շեշտեց, որ շատ կարեւոր կլիներ, ոչ միայն ամսաթիվը, այլ նաեւ ժամերը նշվեին:

Փաշինյանի խոսքով՝ այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար. 2018թ-ին իր վարչապետ դառնալուց հետո եւս եղել են զեկույցներ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում:

Փաշինյանն ասաց, որ իր հիշողության մեջ արձանագրված է սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել։

Այնուհետև, խուսափելով հստակ պատասխաններից, Փաշինյանը հերթական մեղադրանքների տարափը սկսեց բարձրաձայնել՝ կրկին և կրկին նախկիններին մեղադրելով. նույն բառապաշարը, նույն անհիմն և բազմիցս հակափաստարկված խոսքերը: 

Մանրամասները՝ տեսանյութում: