20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող են քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Մամիջանյանի հայտարարությունից հետո խորհրդարանում աղմուկ բարձրացավ։
Պատգամավորը նշեց, որ մնացյալ բոլոր դեպքերի համար կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին։
«Կհրավիրվեն ամենատարբեր ձևաչափերի, հրատապ նիստերի շրջանակներում ԱԺ ու կզեկուցեն, թե այդ հարցերի շուրջ ի՞նչ իրավիճակ է ու տեղի կունենա քննարկում»։
Մամիջանյանը նշեց, որ հարց տալու այլ ճանապարհ կգտնի, որովհետև խորհրդարանում տիրող իրավիճակում հարց տալ չի պատրաստվում։
«ԱԺ-ում ստեղծված նման մթնոլորտում հարց տալու իմաստ չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը։