կարևոր
1777 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 19:44

Սյունիքում զորքերը հետ քաշելու պատասխանատուն ես եմ․ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց Գրիգորյանի հարցին

Սյունիքում զորքերը հետ քաշելու պատասխանատուն ես եմ․ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց Գրիգորյանի հարցին

Դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավոր, թե՞ գրավոր, և ինչ է այն մարդու անուն ազգանունը, որը հնչեցրել է այն։ Նման որոշում կայացնելուց առաջ ԱԽ նիստ կայացե՞լ է։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի հետ կապված հարցին ԱԺ ամբիոնից պատասխանել է.

«Ես, երբևէ, հրաժարվե՞լ եմ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավոր է եղել, թե բանավոր,  ընթացակարգերով են տալիս հրամանները։ Քննարկում եղել է։ ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, մասնակցել են այդ քննարկմանը։ Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, և Սյունիքում խնդիրներ էինք ունենալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես որոշել եմ հետ քաշվել, Վաղարշակ Հարությունյանն էլ իրականացրել է», հավելել է Փաշաինյանը։

Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ նման որոշումները միայնակ չեն կայացնում, դա անվտանգային հարց է։