կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 18:28

Փարատո՞ւմ եք այն կասկածը, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող փաստաթուղթ կա. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ողջամիտ կասկած կա, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փաստաթուղթ է պատրաստվում, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 9-ին, կառավարությունն ուզում է փարատե՞լ այս կասկածը, թե՞ թողնելու է, որ այն խորանա՝ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ՀՀ արտգործնախարարը պատասխանեց հարցին, որ առաջիկա նոյեմբերի 9-ին այն տարբերակներով, որոնք շրջանառվել են մամուլում այդպիսի քննարկում չկա։

Ապա հարց ուղղեց Արմեն Ռուստամյանին՝ արդյոք Ռուստամյանը կստորագրե՞ր անցյալ տարվա նոյեմբերի 9-ին այդ կոնկրետ պայմաններում այդ փաստաթուղթը։

Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ինքը չէր վարանի իր աթոռը կորցնելու գնով կանգնեցնել այն պատերազմը, որն ակնհայտ գնում էր պարտության։

«Ես կհրաժարվեի ավելի առաջ այդ պաշտոնից՝ ասելով, որ թող գան այն մարդիկ, ովքեր գիտեն ինչպես շարունակել պատերազմը, հաղթական ավարտին հասցնել և ունենալ մի փաստաթուղթ, որտեղ կամրագրվեն առնվազն այն խնդիրները, որի համար այս ամբողջ պայքարը սկսվել է․ մենք սկսել էինք պայքարը հանուն Արցախի անկախության, կարգավիճակի ամրագրման, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ընդհանրապես Արցախ չկա, գոյություն չունի, սուբյեկտայնությունը վերացած է, մի՞թե դուք դա չեք տեսնում։ Արցախի հայաթափման կանխարգելումը հստակ ծրագիր է ենթադրում, եթե հիմա էլ դուք դա չունեք՝ կանչեք մարդկանց, ովքեր այդ փորձն ունեն, նստենք միասին այս հարցը լուծենք, միայնակ չեք կարող այս խնդիրը լուծել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: