կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 18:02

350 օր է անցել նոյեմբերի 9-ից, մեր զոհված հերոս տղերքի անունները և հուղարկավորման վայրը ՊՆ-ն այդպես էլ չի հրապարակել. Գեղամ Նազարյան

350 օր է անցել նոյեմբերի 9-ից, մեր զոհված հերոս տղերքի անունները և հուղարկավորման վայրը ՊՆ-ն այդպես էլ չի հրապարակել. Գեղամ Նազարյան

Շաբաթներ առաջ՝ նույն օրը, երեք հարցում եմ ուղարկել տարբեր նախարարությունների, երկուսին արագ պատասախանել են, բացի Պաշտպանության նախարարությունից։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«350 օր է անցել նոյեմբերի 9-ից, բայց դեռ մեր հերոս զոհված տղերքի անունները ՊՆ-ն այդպես էլ չի հրապարակել, չի տեղեկացրել նաև հուղարկավորման վայրերը։ Ես, նրանց ծնողների անունից, պահանջում եմ՝ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակե՛ք, եթե չեք ցանկանում դուք հրապարակեք, ապա ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»,- ասաց Նազարյանը։

Պաշտպանության նախարարը նշեց, որ զինծառայողների ապահովագրման հիմնադրամում հրապարակված է ցանկը՝ իրենց տվյալներով ու խնդրեց դրանք ուսումնասիրել։

Պատգամավորն արձագանքեց՝ գիտի էլեկտրոնային կայքի տեղը, դա այլ է, իր ասածը բոլորովին այլ է։ Նա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նախարարությունը ինքը չի հրապարակում ու տրամադրում ցուցակները։ Նազարյանը խնդրեց դրանցում նշել, թե որտեղի՞ց են զորակոչվել ու որտե՞ղ են հուղարկավորվել։

Կարապետյանը նշեց, որ կուսումնասիրեն այդ առաջարկը, որոշում կայացնելու դեպքում կհրապարկեն։