կարևոր
1942 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 17:47

Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցե՞լ, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա. Աննա Մկրտչյան

Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցե՞լ, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա. Աննա Մկրտչյան

Մոսկվայում ամեն ինչ այդքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի վերջին հանդիպմանը։

«ՀՀ վարչապետը ոչ վաղ անցյալում օտարերկրյա գործընկերների հետ ցանկացած հանդիպում որակում էր որպես աննախադեպ հանդիպում։ Վերջերս հանդիպում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այդ հանդիպումից հետո նա իր սովորության համաձայն ո՛չ գրառում արեց, ո՛չ էլ ուղիղ եթեր կազմակերպեց։

Արդյոք ամեն ինչ այդքան վատ է անցել, որ դրա մասին խոսելու ոչինչ չկա»,-ասաց Աննա Մկրտչյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ ամբիոնին չմոտենալն ավելի խոսուն և փայլուն պատասխան կլինի։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հարցն ո՞ւմ է ուղղված, իսկ Աննա Մկրտչյանը պատասխանեց՝ ով մասնակցել է այդ հանդիպմանը։

Պատգամավորի հարցն անպատասխան մնաց։