Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մեր զորքերը կանգնած են Փելա սարում: Հետաքրքրական է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զորքերը կանգնելու էին այնտեղ, որտեղ կանգնած էին, այդ թվում` Կապանում: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պաշտպանության նախարարություն հարցում եմ ուղարկել, մի քանի հարցերից՝ արդյոք 2020 թվականի դեկտեմբերի 17, 18-ին և դրան հաջորդող օրերին զինված ուժերի ստորաբաժանումների և կամավորական խմբերի ետքաշման համար տրվե՞լ է պաշտոնական հրաման, եթե այո, ապա ու՞մ կողմից: Նման հրամանի առկայության պայմանում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել, զինված ուժերի ստորաբաժանումների, կամավորական խմբերի ետքաշումից առաջ, Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում Պաշտպանության նախարարի կողմից, ստորագրվե՞լ է այդպիսի պայամանագիր: Եթե այո, ապա ու՞մ կողմից է ստորագրվել:
Շուրջ մեկ ամիս հետո Զինված ուժերի մասին հարցումներից հետո Պաշտպանության նախարարությունը պատասխանում է, որ բարձրացված հարցերը ՊՆ-ի իրավասությունից և լիազորություններից դուրս են:
«Հիմա ու՞մ ուղղեմ հարցս՝ ԿԳՄՍ երկար անուն ունեցող նախարարությա՞նը, թե՞ Առողջապահության նախարարությանը, կառավարությո՛ւն», - ասաց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը առաջարկեց գրավոր ուղղել հարցը:
Պատգամավորը ասաց, որ դիմել է Պն-ին, բայց պատասխանել են, որ իրենց իրավասության սահմաններում չէ, հիմա հարցն ու՞մ պետք է ուղղեմ: