կարևոր
1222 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 15:46

Այն դատավորների նկատմամբ է կարգապահական վարույթներ հարուցվել, որոնց բոլորը դրական են վերաբերում. Արամ Վարդևանյան

Այն դատավորների նկատմամբ է կարգապահական վարույթներ հարուցվել, որոնց բոլորը դրական են վերաբերում. Արամ Վարդևանյան

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Այս մասին Ազգային Ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Այժմ ԱԺ-ում քննարկում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ է ստեղծվել  այդ հանձնաժողովը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանն ասաց, որ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան է լինելու այն խնդիրը, որ դատարաններում խափանվել է դատական գործերի բաշխման համակարգը, իսկ այդ կարգն ուղղված է արդար դատաքննության իրավունքին։

Հանձնաժողովը քննարկելու է նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման խնդիրը։ 

Վարդևանյանի ներկայացմամբ, այնպես է ստացվել, որ այն դատավորների նկատմամբ է կարգապահական վարույթներ հարուցվել, որոնց բոլորը դրական են վերաբերում, նույնիսկ եթե այդ դատավորը ոչ դրական դատական ակտ է կայացրել տվյալ անձի նկատմամբ։

«Հանրության կողմից շատ լավ ճանաչված դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում։ Ուզում ենք հանձնաժողովի աշխատանքների  ընթացքում հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ նրանց նկատմամբ վարույթ չի հարուցվում, իսկ այն դատավոների նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից  տարիներ շարունակ գնահատվում են լավագույն դատավորներ, հարուցում են կարգապահական վարույթներ, ո՞րն է  այդ բանաձևը, չափորոշիչը։