կարևոր
271 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 15:17

Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել։

«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին համար, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը ու ևս մեկ թեկնածու՝ 21-րդ համար՝ Մառա Հարությունյանը։

«Բալասանյան դաշինքից» ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը և ՀՀԿ ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը։

Այսօր ինքնաբացարկներ ներկայացնելու վերջին օրն է։

Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ է ստացել «Բալասանյան դաշինքը», որին, սակայն, երեք մանդատ պակասում է մեծամասնություն կազմելու համար։