կարևոր
331 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-27 15:12

Պետք չէ ամեն ինչ բարդել միայն արտաքին աշխարհի վրա. Արթուր Խաչատրյան

Ի՞նչ ներքին գործիքակազմ կա, որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար․ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իհարկե գովելի են այն մարդիկ, որոնք մնացել են ՀՀ-ում և պայքարել են ՀՀ-ի համար, այլ ոչ թե օրինակ հանգրվանել են Լոսում։

«Երբ ժամանակին  խոսվում էր թանկացումների մասին , միշտ հղում էր կատարվում մոնոպոլիաներին, սխալ  տնտեսական քաղաքականությանը ․ հիմա էլ խոսում են թանկացումների մասին միանգամից հղումկատարելով՝ արտաքին տնտեսական շոկերի  և պատմական գների վրա։ Պետք չէ խնդիրները պայմնավորել արտաքին գործոններով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Այնուհետև հատկանշելով, որ ԿԲ-ն այնուամենային տնտեսական աճի իր այլընտրանքային կանխատեսումն է ներկայացնում, պատգամավորը հարցադրեց․

«Արդյոք  այդ 7 տոկոս  տնտեսական աճն իրատեսական է,  ի՞նչ ներքին գործիքակազմ կա , որը ԿԲ-ն չի օգտագործում գնաճը զսպելու համար, որ ամեն ինչ չբարդենք միայն արտաքին աշխարհի վրա  և արդյոք պետական միջամտությունը բավարար է տնտեսական աճ ապահովելու համար»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։