կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 15:04

68 միլիոն դրամը, կրկեսի վերածված ավագանու նիստը և վթարված անիվով միջքաղաքային տրանսպորտը. Սարգիս Կարապետյան

68 միլիոն դրամը, կրկեսի վերածված ավագանու նիստը և վթարված անիվով միջքաղաքային տրանսպորտը. Սարգիս Կարապետյան

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի՝ երեկ կայացած ավագանու նիստին։

«Անկեղծ ասած առաջին անգամ էի դիտում և առաջին տպավորությունս այն էր, որ դիտում էի սովետական ինչ-որ քաղկոմի նիստ՝ համեմված քծնելու և շողոքորթելու բարձրագույն վարպետությամբ։

Մի կողմ թողնենլով այն հանգամանքը՝ որ կարծես թե «Իմ քայլը» խմբակցության անդամները մրցում էին լավագույն քծնանք անվանակարգում տեղ զբաղեցնելու նուրբ գործին, անցնենք բուն նյութին։

Ուրեմն, ավագանին հավանություն տվեց և որոշեց 68 միլիոն դրամ հատկացնել Երևանում տրանսպորտի համար նախատեսված մետաղադրամի ստացման համար սարքեր ձեռք բերելու և տեղադրելու առաջարկին, որից հետո կբացառվի գումարը քաղաքացու կողմից վարորդին տրամադրելու և վերջինիս կողմից այն ստանալու պրակտիկան։ Քաղաքակիրթ համակարգի անցնելու և Եվրոպային հասնելու այս նախագիծը, իհարկե, գովելի կլիներ, եթե այդ ճանապարհին վեց ամսվա համար չփոշիացվեր նվազագույնը 68 միլիոն դրամ։ Բանը նրանում է, որ պարոն քաղաքապետի կարծիքով մետաղադրամի միջոցով սպասարկումը այնքան էլ քաղաքակիրթ և եվրոպական չի և ցանկալին, դա քարտային համակարգի տեղադրումն է տրանսպորտում և քանի որ նոր տրանսպորտների որոշ մասը նոր են հասել Հայաստան, քարտային համակարգի տեղադրման և համակարգին ընտելացման համար մի վեց ամիս պետք կլինի, այժմ 68 միլիոն կհատկացնեն մետաղական սարք ձեռք բերելու համար, իսկ մի վեց ամսից այն կփոխարինեն քարտային համակարգով։

Թե որքան գումար կտրամադրեն քարտային համակարգի համար, քարտային համակարգի տեղադրումից հետո ինչ կանեն 68 միլիոն դրամ արժեցող մետաղական սարքերը անհայտ է, կարևորը, որպեսզի վեց ամսով նմանվենք եվրոպական քաղաքակիրթ մարդկանց՝ հարկատուներիս վրա այդ հաճույքը կարժենա 68 միլիոն դրամ։

Հ.Գ Հետաքրքիր կլիներ իմանալ երևանցիները համաձայն կլինեին մի վեց ամիս էլ (աբորիգենի՝ ըստ ավագանու կարծիքի) կարգավիճակով երթևեկեին, մինչ քարտային համակարգի տեղադրումը, փոխարենը 68 միլիոն դրամ հատկացվեր Հայաստանի սահմանների կահավորմանը։

Հ.Գ 2 Վնասված անվադողով միջքաղաքային տրանսպորտի մասին կպատմեմ քիչ ուշ»։