կարևոր
517 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-27 18:40

Ներկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները

Ներկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները

Ներկայացվել են Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալները:

Դրանք կրում են «Tong Xin» անվանումը, որը նշանակում է «Միասնություն, ամբողջություն»: Մեդալի դիմերեսին հինգ օղակ են, որոնք խորհրդանշում են օլիմպիական ոգին, և այն, որ նաև սպորտն է միավորում  աշխարհը:

Դիզայնը հիմնված է չինական հնագույն նեֆրիտե կախազարդերի վրա՝ համակենտրոն շրջանակներով: 

Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակների ձևը պարզ է և հիշեցնում է 2008 թ.Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մեդալները: 

Մրցանակների ժապավենները պատրաստված են կարմիր մետաքսից, որը խորհրդանշում է երկրի գլխավոր տոնը՝ չինական Նոր տարին։ Մեդալի տուփը պատրաստված է բամբուկից և պատված է կապույտ լաքով։ 

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում` 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկ` 95 երկրից: 7 մարզաձևում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածու: