կարևոր
412 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 17:05

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 137 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 703 281, այստեղից ապաքինվել է 642 701 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 873:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 434 փորձարկում, այդ թվում 31 582-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 852-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.12% է, վերջին 14 օրվանը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.8%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 961 165 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 878 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 228 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 996 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: