կարևոր
1645 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 13:49

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. ՖՈՏՈՇԱՐՔ

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր. ՖՈՏՈՇԱՐՔ

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը: