կարևոր
400 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-27 12:34

Բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, ԿԲ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում. Թադևոս Ավետիսյան

Բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, ԿԲ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում. Թադևոս Ավետիսյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկում Արտակ Մանուկյանի թեկնածությունը։

ՀՅԴ անդամ, տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցով դիմեց Մանուկյանին գնաճի վերաբերյալ՝ նշելով, որ մեր երկրի բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, իրական եկամուտներն էապես նվազում են։

Ա. Մանուկյանն ասաց, որ Կենտրոնական բանկն, ըստ էության, ունի սահմանափակ թվով գործիքներ, որոնցով կանոնակարգում են գնաճային սպասումները։

Նրա խոսքով, կոնկրետ սոցիալական մեծ նշանակություն ունեցող ապրանքների մասով գնաճի հնարավոր հետևանքները մեղմելու համար կառավարությունն անելիքներ ունի. «Այս մասով ինչքանով հետևում եմ առկա քննարկումներին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝  որոշակի աշխատանքներ իրականացվում են»։

Թադևոս Ավետիսյանը կրկին հնչեցրեց իր հարցերը. «Կարելի է ասել խուսափեցիք կոնկրետ գնահատականից՝ ԿԲ-ն համարժեք իրավիճակին բավարար չափով կիրառե՞լ է գործիքակամզ, թե՞ ոչ։ Երկրորդ՝ կոնկրետ եմ հարցնում՝ 2022 թվականի բյուջեով  նվազագույն աշխատավարձ չի բարձրացվում, անապահովության նպաստի չափ չի  բարձրացվում, պետծառայողների բազային վարձատրության նվազագույն չափ չի բարձրացվում և այլն։ 2020 թավականի հունվարի 1-ից հետո այդ վճարները չեն բարձրացել, բայց գնաճը տեղի է ունեցել։ Ձեր գնահատականն ինչպե՞ս է, սա նորմա՞լ է, այս իրավիճակը համարժե՞ք է, որ ունենք 2022 թվականի բյուջեի նախագծով։ Արդյոք Կենտրոնական բանկը մինչև հիմա համարժեք իրականացրել է այն գործառույթները, որոնցով կկանխեր ազգաբնակչության թալանը գնաճի հետևանքով»։

Մանուկյանի խոսքով, կառավարելի թիրախային ցուցանիշից ավելի բարձր գնաճային ֆոն ունեն։