կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-27 11:31

Արցախն ուրացողը դավաճան է. միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան. Ռուբեն Ռուբինյան

Արցախն ուրացողը դավաճան է. միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ կապված երեկվա միջադեպին, երբ «Արցախն ուրացողը դավաճան է» խոսքերից հետո անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին ամբիոնից։

«Պարոն Ռուբինյանը անձնազոհաբար պատրաստ էր նաև անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեև պարոն Մանուկյանի խոսքի հետ կապված, կարծում եմ, որևէ խնդիր չկա, Արցախը ուրացողը չի կարող դավաճան չհամարվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի իննին արված հայտարարությունը՝ իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն, սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին»,–ասաց Հայկ Մամիջանյանը։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց. «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան»։