կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 11:21

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 58 կողմ, 24 ձեռնպահ ձայն:

Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:

Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն: