կարևոր
520 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 11:07

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող КамАЗ 53213 մակնիշի բեռնատարի հետնամասին:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: