կարևոր
394 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 10:48

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակը տեղափոխվել է այլ հասցե

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակը տեղափոխվել է այլ հասցե

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակը տեղափոխվել է այլ հասցե:

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած հարգելի արցախցիներ,

Տեղեկացնում ենք, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակն այսուհետ գործում է Օպերատիվ շտաբի ներկայիս՝ Աբովյան 9 հասցեում։

Կորցրած փաստաթղթերի վերականգնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, որդեգրման ակտերի գրանցման, ինչպես նաև արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման (պահպանված արխիվների առկայության դեպքում) և իրավական հիմք պահանջող բոլոր հարցերի լուծման և դրանց շուրջ տեղեկատվության տրամադրման համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը»։