կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 10:33

Ամանորի տոները կրճատելու մասին օրենքի նախագծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ամանորի տոները կրճատելու մասին օրենքի նախագծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 53 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: