«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ:
Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացվել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը:
Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձ առայժմ կմնան կալանքի տակ ու բոլոր միջնորդություները նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվելու են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։