կարևոր
397 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 09:06

Այսօր հոկտեմբերի 27-ն է. 1904 թ. այս օրը բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը

Այսօր հոկտեմբերի 27-ն է. 1904 թ. այս օրը բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը

Հոկտեմբերի 27-ը տարվա 300-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 65 օր։

1728 թ. - ծնվել է Ջեյմս Կուկը, անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։

1782 թ. - ծնվել է Նիկոլո Պագանինին, իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր (մահ. 1840 թ.)։

1904 թ. -բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը։

1938 թ. - ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին։

1938 թ. - մահացել է Արտաշես Խալաթովը, հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծն. 1894 թ.)։

1984 թ. - գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին։

1991 թ. - Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից։