կարևոր
2056 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-27 16:32

Կառավարության հետ հարցուպատասխան. ՈՒՂԻՂ

Կառավարության հետ հարցուպատասխան. ՈՒՂԻՂ

Այսօր` hոկտեմբերի 27-ին, ԱԺ-ն շարունակում է ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները:

Oրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Ազգային ժողովի պատգամավորները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա զինված հարձակում տեղի ունեցավ՝ հերթական նստաշրջանի կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: