կարևոր
733 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 22:52

Այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները դավաճան են և վաղ թե ուշ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Ռուբեն Մելքոնյան

Այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները դավաճան են և վաղ թե ուշ հայտնվելու են քաղաքական աղբանոցում.  Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.

«Մի կիսահռետորական հարց տամ. 1988-ին քաղաքականության մեջ մտած և 1990-ականների առաջին կեսին իշխանության մեջ գտնվածների այն սեգմենտը, որը կարծում էր և կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ էր մտածում, երբ Արցախյան շարժման ծավալման ընթացքում բազում հանրահավաքների ժամանակ ոգևորված վանկարկում էր Շարժման բանալի-լոզունգը՝ Միացում: 

Այդ ի՞նչն էին ինչի հետ ուզում միացնել. Արցախը Հայաստանի՞, թե՞ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանը Նախիջևանի հետ: Այս հարցը վերաբերվում է 1990-ականներին իշխանության գալուց հետո և մինչև այժմ իրենց քաղաքական բեմելի առանցքից՝ Միացման գաղափարից հեռացած տարբեր «կալիբրի» և նաև «կալիբր» չունեցող գործիչներին:

Թշնամին կանխատեսելի է, իսկ հայի սոսկ անուն ազգանուն ունեցող թշնամասեր ներքին թշնամիները երիցս նողկալի են:

Ուստի այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները, այդ գաղափարը ծաղրողները դավաճան են և վաղ թե ուշ հայտնվելու են քաղաքական աղբանոցի այն հատվածում, ուր տարբեր ժամանակների դավաճաններն են հանգրվանել:

Հասկացեք ի վերջո, որ մեր թշնամին մեզնից զիջում չի ակնկալում, նա մեր չգոյությունն է ակնկալում և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ: Ուստի, քաղաքական պրագմատիզմը (որի կողմնակիցն եմ ես) ու ազգի ինքնությունը ձևավորող հիշողության, Հայրենիքի ընկալման բաղադրիչները չի կարելի հակադրել իրար»: