Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 1106-ով՝ մեկ օր առաջվա 1069-ի դիմաց. դա առավելագունն է համավարակի սկզբից ի վեր:
Այսպիսով, արդեն ութեորդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսից հազարից ավելի մահ մեկ օրում:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 36 446-ով՝ մինչև 8 316 019:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,44 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակն, ովքեր բուժում են անցնում այս պահին, աճել է մինչև 869 660-ը: