կարևոր
376 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 21:44

Պատերազմի 30-րդ օրը, 3-րդ անգամ ձեռք բերված հրադադարը դարձյալ խախտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 30-րդ օրը, 3-րդ անգամ ձեռք բերված հրադադարը դարձյալ խախտվեց: Հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված մարդասիրական հրադադարը խախտելու Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններից հետո, միջնորդի դերն այս անգամ ստանձնեց Միացյալ Նահանգները:

Կրակի դադարեցման մեկնարկը տրված էր առավոտյան ժամը 8-ին: Պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց ընդամենը 45 րոպե անց Ադրբեջանական կողմը հրետանային կրակ վարեց Արցախի հյուսիս-արեւելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանին օգնության է հասնում ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որը վերնագրել էր «Հերթական ձախողված հրադադարի մասին»: Նա վստահորեն ասում էր,որ Հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների է պատրաստ, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի:

Ինչ պատահեց սակայն, որ կապիտուլացիան ժխտող վարչապետը նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլացիոն փաստաթուղթ: Նիկոլ Փաշինյանը նաեւ զարմանում էր, որ զինկոմիսարիատների առջեւ օրը 24 ժամ ռազմաճակատ մեկնողների հերթեր չկան, այն ինչ, համոզված է, հակառակը պետք է լինի: Նա արցախյան ռազմակաճակտում գրանցված անհաջողությունների պատճառը համարում է որոշ անձանց զորակոչից խուսափելը եւ կեղծ բժշկական տեղեկանքներ են ձեռք բերելը՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ:

Պատերազմի 30-րդ օրը վարչապետի տիկինը Ֆեյսբուքում գրել էր, որ հաջորդ օրվանից 13 հոգուց բաղկացած կանանց ջոկատը կսկսի մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ: Սակայն ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ հետո այդպես էլ հայտնի չդարձավ՝ կանանց ջոկատը մասնակցել է մարտական գործողություններին, թե՝ ոչ։

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։