կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 21:18

Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատն էր

Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատն էր

«Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատ քաղաքն էր, որտեղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Զեմֆիրա Միրզոևայի և Թադևոս Ավետիսյանի հետ հանդիպել է Արարատի մարզի քաղաքացիների հետ:

Սեյրան Օհանյանը խոսել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերների մասին: Պատգամավորները մատնանշել են  երկրին սպառնացող վտանգները՝ այդ առիթով ներկայացնելով իրենց մտահոգությունները:

Հանդիպմանը ներկա քաղաքացիները կարևորել են խմբակցության՝ ինչպես Խորհրդարանում, այնպես էլ նրանից դուրս ծրագրվող գործողությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել երկրին, պետականությանն ու Արցախին սպառնացող վտանգները: