կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 20:24

Տնտեսության և սոցիալական ոլորտներում շարունակվում է հյուծումը, վերականգնման փոխարեն ավելանում են խնդիրները. Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարևոր է արձանագրել, որ տնտեսության և սոցիալական ոլորտներում շարունակվում է հյուծումը, վերականգնման փոխարեն շարունակում են ավելանալ խնդիրները. ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՅԴ անդամ, տնտեսագետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ տնտեսությունը հունվար սեպտեմբեր ամիսներին ընդամենն աճել է 4,4 %-ով, երբ աճը 2021 թ. պետական բյուջեով նախատեսված էր 4,8 %:

«Տնտեսությունը չի աճում, որովհետև նախորդ ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,9 % էր, իսկ դրանից առաջ՝ 5,2 %: Այս տեմպերով ո՞նց պետք է տնտեսական աճը դառնա 7%»,- փաստեց Թադևոս Ավետիսյանը:

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում.