կարևոր
1303 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 20:13

«Արցախն ուրացողը դավաճան է»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանի ամբիոնից Գեղամ Մանուկյանը կրկին հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Գեղամ Մանուկյանի ելույթը հիստերիայի հասցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որն անմիջապես հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատի ուներ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, որն իր վերջին ելույթներից մեկում վտանգավոր էր համարել «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը  ու գերնպատակ անվանել Հայաստանը, ոչ թե Արցախը: 

ԱԺ փոխխոսնակը, սակայն, միայն խոսափող անջատելով չսահմանափակվեց: Հրահանգեց հեռացնել պատգամավորին ամբիոնի մոտից: Բայց ՊՊԾ աշխատակիցները ԱԺ փոխնախագահի հրահանգին չեն ենթարկվում, որոշում են անել ավելին, քան իրենց ասված էր. պատգամավոր Մանուկյանին բիրտ ուժի կիրառմամբ հեռացնում են նիստերի դահլիճից: 

Գեղամ Մանուկյանի ելույթին նախորդել էր Վիգեն Խաչատրյանինը: Պատգամավորը սրիկայություն էր որակել ընդդիմադիրների վարքագիծն ու օրերս Կիպրոսում Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությանը բողոքի ակցիաներով դիմավորելը: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։