«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իր ելույթի սկզբում դատապարտել է ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի հետ կատարված դեպքը։
«Որքան էլ փորձեք ընդդիմադիր պատգամավորին լռեցնել, չի ստացվելու։ Պատգամավորը կարող է և պարտավոր է ասել այն, ինչ մտածում է և որևէ մեկը չի կարող խախտել այդ իրավունքը։ Ես հասկանում եմ, որ ձեր նպատակը բռնապետության տանելն է, բայց դա դեռևս ձեզ չի հաջողվելու, ուստի խնդրում եմ մնալ ձեր սահմաններում»,-ելույթի սկզբում ասել է Ստամբուլյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, Ստամբույանը նշել է․
«Ես չեմ պատկերացնում այս գործընթացում գործող կառավարությունը առվել ևս կառավարության ղեկավարի պաշտոն ստանձնած անձը ինչպես է պաշտպանելու ՀՀ շահերը։ Նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է կատարվեն հին պայմանավորվածությունները։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած որևէ պարտականություն չի կատարվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։