կարևոր
3175 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 18:53

Արցախն ուրացողը դավաճան է. Արծվիկ Մինասյանը վերահաստատում է Գեղամ Մանուկյանի պնդումը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից հայտարեց, որ վերահաստատում է  Գեղամ Մանուկյանի պնդումը՝  այո, Արցախի  ուրացումը դավաճանություն է, Արցախն ուրացողը՝ դավաճան։

Շարունակելով խոսքը, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Վիգեն Խաչատրյանի ժամանակին արված հրապարակումը, որն ըստ պատգամավորի՝ տարիներ շարունակ այդ հրապարակման մեջ հնչեցվող միտքը արտաբերել են ադրբեջանցիները․

«Ալիևները փորձում էին համոզել, թե ի՞նչ է եղել որ  արցախցիները մեր երկրի ներսում կարող են հանգիստ ապրել, գոյակցել, ինչու՞ եք պահանջ դնում Արցախի անջատմանը․  զարմանալի չէ՞ պարոն Խաչատրյանի այս մտքի կրկնությունը»,-դիմելով ՔՊ-ական Վիգեն Խաչտրյանին՝ ասաց Արծվիկ Մինասյանը։

«Մի հարապարակում կա Վիգեն Խաչատրյանի հետ կապված, որ ասում է՝ շատ վտանգավոր է՝ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը։ Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Այս միտքը տարիներ շարունակ մեկ էլ ադրբեջանցիներն են արտաբերել, երբ Ալիևները փորձում էին համոզել, որ ինչ է եղել, արցախցիները մեր երկրի ներսում կարող են խաղաղ ապրել, գոյակցել, ինչի եք պահանջ դնում Արցախի անջատման, Հայաստանի հետ Արցախի միավորման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Վերջինս ընդգծեց՝ պատագամավորները ներկայացնում են ժողովրդին, և գործընկերներին կոչ արեց իրենց բառապաշարում չօգտագործել բառեր, որ թշնամին հետագայում կարողանա օգտվել այդ բառապաշարից։

«Փորձենք զսպված լինել, փորձենք շարժվել հայրենիքի ու հայ ժողովրդի շահերով»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։