կարևոր
268 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 18:51

Էրդողանն ու Ալիևը օկուպացված Վարանդայում հիմքն են դրել «Զանգեզուրի միջանցքի»

Էրդողանն ու Ալիևը օկուպացված Վարանդայում հիմքն են դրել «Զանգեզուրի միջանցքի»

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) շրջանի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Նրանց է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին: Միջազգային օդանավակայանը կառուցվել է արագընթաց տեմպերով՝ 8 ամսում: Բաքվից առաջին փորձնական թռիչքն իրականացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Մինչ օդանավակայանի պաշտոնական բացումը, շահագործման էր հանձնվել օդանավակայանի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցել են մի խումբ նախարարներ: Ալիևն ու Էրդողանը կտրել են կարմիր ժապավենն ու պաշտոնապես բացել օդանավակայանը:

Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհի կառուցման և Կովսականում «խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին, որը կստեղծվի Թուրքիայի աջակցությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս ճանապարհահատվածն ունի Զանգեզուրի միջանցք անունը։