կարևոր
577 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 18:42

Խաչատրյանի տրամաբանությամբ՝ Փաշինյանը խոսում է թալանից, ուրեմն դրա հետ կապ ունի․ Արամ Վարդևանյան

Մենք շատ հաճախ խոսում ենք, որ պետք է մեր հայտարարությունները լինեն այնպիսին , որ թշնամին դրանից  չօգտվի, հիմա ո՞նց  կմեկնաբանեք, որ ՀՀ ՄԻՊ-ը բացառապես ՀՀ շահերից բխող հայտարարարություն է անում, կոշտ քննադատում է թշնամուն և հակառակորդին, բայց այդ հայտարարության դեմ պայքարում է ՊՆ-ն մեկ էլ ԱԽՔ-ը։ Հիմա այս պայմաններոմ, այդ պայքարի արդյունքերը հայտնվուն են Haqqin.az-երում։ Դա շատ վատ է։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Պատգամավորը նշեց, որ Վիգեն Խաչատրյանի խոսքով ստացվում է, որ ով, ինչից շատ խոսում է, ուրեմն հենց դրա հետ առնչություն ունի։ Երեք տարվա ընթացքում և մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոսում է թալանից, լափամանից և նորից թալանից, հիմա Վիգեն Խաչտարյանի տրամաբանությամբ ստացվում է դրա հետ կապ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։