կարևոր
427 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-26 18:08

Փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում. Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում. Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 22-ը։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն չկա, այլեւ նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։

Այսինքն՝ փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում։ Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:

Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձեւով պատասխանել Դատարանի գրությանը եւ կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պարոն Չարչյանի համար անդառնալի հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով  դատաբժշկական փորձաքննություն: