կարևոր
1744 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-26 17:54

Նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվելու . պահանջները խստացվում են

Նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվելու . պահանջները խստացվում են

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը:

Որոշվել է, որ Երեւանի ավագանու նիստին հարցերի քննարկման կամ քվեարկության կեսից ավելին առանց հարգելի պատճառաբանության ավագանու անդամի բացակայության դեպքում ավագանու այդ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել։ 

Դրանից բացի, նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվելու։

Հարգելի պատճառ է համարվում միայն ավագանու անդամի առողջության վատթարացումը կամ արտերկիր գործուղումը: